Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի, Տաշիրի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial