Առարկաներ, որոնց վրա ավելի շատ մանրէ կա, քան զուգարանակոնքին

Առարկաներ, որոնց վրա ավելի շատ մանրէ կա, քան զուգարանակոնքին

Սովորաբար տան ամենակեղտոտ վայրը համարվում է զուգարանը: Դրա մասին անընդհատ շեշտում են նույնիսկ գովազդային հոլովակներում: Սակայն իրականում, յուրաքանչյուր տանը կա թվացյալ մաքուր վայր կամ իր, որոնք իրականում շատ ավելի կեղտոտ են: Մենք հավաքել և Ձեզ ենք ներկայացնում 10 տնային առարկա, որոնք մանէների իսկական հավաքատեղի են:

1. Աշխատանքային սեղան

Գրասենյակային աշխատասեղանի վրա 400 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանակոնքին:

2. Համակարգչային ստեղնաշար

Համակարգչային ստեղնաշարի կոճակների վրա 200 անգամ ավելի շատ մանրէ կա, քան նույն զուգարանակոնքին: Ստեղնաշարի վրա մանրէների բազմացմանը նպաստում է նաև համակարգչի առջև ուտելու սովորույթը:

3. Բջջային հեռախոսներ

Բջջային հեռախոսի մակերեսին հավաքվում են 10 անգամ ավելի շատ մանրէներ, քան զուգարանակոնքի մակերեսին:

4. Կտրատելու համար նախատեսված տախտակ

Եթե կտրատելու համար նախատեսված տախտակը դիտեք մանրադիտակով, ապա նրա վրա գտնվող մանրէները այնքան են, որ կարծես ամբողջ տախտակը կղանքով պատված լինի: Պատճառն այն է, որ կղանքային մանրէների մակարդակը հում մսում չափազանց բարձր է:

5. Գորգեր

Գորգերը 4000 անգամ կեղտոտ են, քան զուգարանակոնքերը: Ամեն քառակուսի սանտիմետրին բաժին է հասնում 200 հազար մանրէ: Ամեն ժամ, մարդու մարմնից թափվում է մաշկի 1 500 000 բջիջ, որոնցով և սնվում են գորգի վրա գտնվող մանրէները:

6. Ատամի խոզանակ

Մանրէները կարող են ճանապարհորդել մինչև 2 մետր և ապրում են 2 ժամ: Այդ պատճառով, բացառված չէ, որ երբ տան տիրուհին մաքրում է զուգարանը կամ լոգարանը՝ մանրէները հայտնվեն ատամի խոզանակի վրա:

7. Դռան բռնակներ

Ձեռքերը համարվում են մարդու ամենակեղտոտ մարմնի մասերից մեկը: Հենց այդ պատճառով, այս առարկայի ամեն քառակուսի սանտիմետրի վրա բնակվում է 250 մանրէ:

8. Բարձ

Մաշկի մահացած բջիջներ, փոշու տիզեր, սնկային սպորներ և օրգանիզմի այլ արտաթորանքներ՝ այս ոչ հաճելի օբյեկտները ուղղակի վխտում են բարձի վրա: Բայց ավելի լավ է այդ մասին չմտածել, այլապես այդպես կարելի է կորցնել քունը:

9. Փող

Մեկ թղթադրամի վրա կարող է լինել մինչև 200 000 մանրէ: Վատ պատրվակ չէ լվանալ ձեռքերը՝ փողին դիպչելուց անմիջապես հետո:

10. Կանացի պայուսակ

Քանի որ կանացի պայուսակում պահում են ամենաքիչը փող և հեռախոս՝ այն դառնում է ուղղակի մանրէների հավաքատեղի: Այդ իսկ պատճառով պայուսակը պետք է մաքրել, որքան հնարավոր է հաճախակի:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial