Արցախում մահացած 18-ամյա զինվորի ծնոտն է վնասված եղել

Արցախում մահացած 18-ամյա զինվորի ծնոտն է վնասված եղել

ՀՀ քննչական կոմիտեն 18-ամյա զինծառայող Վահե Հովհաննեսի Բաբայանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է իրականացնում։

Դեպքի առթիվ ՔԿ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նշվում է, որ զինծառայողը մարտական դիրքում հայտնաբերվել է ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial