Արցախում վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների, անհետ կորածների որոնողական աշխատանքները. ԱԻՊԾ

Արցախում վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների, անհետ կորածների որոնողական աշխատանքները. ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:
 Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում:
 Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial