Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. Ազատություն

Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. Ազատություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, «Ազատությանը» հայտնեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, գրում է «Ազատությունը»:

«Փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով։ Եվ տեսակցությունների ընթացքում հնարավորություն ենք ընձեռել անձանց կապվել իրենց հարազատների հետ», — ասաց Ամատունին՝ հավելելով՝ կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial