Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

Եմենում իրավիճակն աղետի շեմին է: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը, գրում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ Եմենում բնակիչների թիվը, որոնք չունեն սնվելու մշտական հնարավորություն, մոտ ապագայում կարող է ավելանալ: Եթե այժմ նրանց թիվը 8 մլն է, ապա նրանց կարող է ավելանալ ևս 3.5 մլն մարդ:
Երկրում ծանր տնտեսական իրավիճակն առաջացել է եմենական ռիալի արժեզրկման պատճառով: Դրա արժեքը վերջին ամսում նվազել է 30%-ով: Եվ քանի որ պարենային գրեթե բոլոր ապրանքները ներկրվում են, ապա արժույթի արժեզրկումն անմիջականորեն ազդում է ապրանքների գնաճի վրա:
Լոուկոկը նշել է, որ Եմենում արդեն այսօր կան վայրեր, որտեղ մարդիկ սովից տերևներ են ուտում՝ չունենալով ոչ մի այլ սնունդ:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial