Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է։
Սյունիքի մարզի Շուռնուխ-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։