Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից թռիչքները հետաձգվել են պայթյունի սպառնալիքի պատճառով

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից թռիչքները հետաձգվել են պայթյունի սպառնալիքի պատճառով

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում չորս թռիչք է հետաձգվել՝ «ականապատման» մասին սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:

«Վնուկովո» օդանավակայանի էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ են ստացվել Մոսկվայից չորս ինքնաթիռում ենթադրաբար պայթուցիկ սարքեր տեղադրելու մասին: Օդանավերի ուղղություններն էին՝ Անադիր, Սանկտ Պետերբուրգ, Մագադան և Վլադիվոստոկ», — ասել է գործակալության զրուցակիցը:

Ինքնաթիռները ստուգվել են, պայթյունի սպառնալիքը չի հաստատվել: Նամակներն ուղարկողները գրանցված չեն եղել ոչ մի թռիչքի:

Չվերթները հետաձգվել են երեք ժամով՝ ստուգումների պատճառով:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial