ՌԴ փոխարտգործնախարարն ու ԿԽՄԿ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարումը

ՌԴ փոխարտգործնախարարն ու ԿԽՄԿ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարումը

Դեկտեմբերի 15-ին հանդիպում է կայացել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործողությունների ծրագրի ղեկավար Պասկալ Հունդի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Մանրամասնորեն քննարկվել է Ռուսաստանի և ԿԽՄԿ փոխգործակցությունը՝ շեշտադրում անելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների հաղթահարմանը»,- ասվում է արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial