Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք. Գագիկ Ծառուկյան

Այսօր նախընտրական ամփոփիչ հավաքից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը զարմացավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցը լսելիս։

«Ախր զարմանում եմ, դուք տեսե՞լ եք համագործակցություն։ Դուք անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ կապ ունի։ Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ։ Նա մեզ հետ ոչ մի կապ չունի, չի էլ ունենալու», — հայտարարեց ԲՀԿ նախագահը։

Նրա խոսքով՝ ժողովուրդն է որոշելու՝ ընդունո՞ւմ է Քոչարյանին, թե՞ ոչ։
«Երբ դուք չընդունեք, ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը մտնի քաղաքականություն։ Բարգավաճի հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Նա առանձին հայտ է ներկայացրել, չի կարելի մարդուն անտեղի անընդհատ նույն հարցը տալ», — ասաց Ծառուկյանը։
Նյութի աղբյուրը՝ Aysor.am:
Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial