Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար գործողություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկերը, գրենական պիտույքները, դպրոցական պարագաները:
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն անցկացրել են Խաղաղապահի դասընթաց, որի ընթացքում նրանք բարձրաձայնել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունները և անվտանգության հիմնական պահանջները:
Նրանք նաև ցուցադրել են դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների համար նախատեսված սարքավորումների նմուշներ, ինչպես նաև սակրավորի ժամանակակից պաշտպանիչ կոստյումներ: