Ռուս խաղաղապահները, ընդհանուր առմամբ ԼՂ-ում վնասազերծել են 4811 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները, ընդհանուր առմամբ ԼՂ-ում վնասազերծել են 4811 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի օդանավակայանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Պայթյունավտանգ իրերի որոնումն իրականացվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանի հարակից տարածքներում:

Մեկ օրում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ նյութ:

Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 155 հա տարածք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 շենք-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial