Սյունիքի մարզի բոլոր սահմանները պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից. մարզպետ

Սյունիքի մարզի բոլոր սահմանները պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից. մարզպետ

Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

«Սիրելի՛ սյունեցիներ, հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է»,- գրել է Մելիքսեթ Պողոսյանը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial