Ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա երեխա

Ստորին ծնոտի բեկորային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա երեխա

Հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 16-ամյա Հովհաննես Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում գործող Ձմեռային այգում։

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հովհաննես Հ․-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ձմեռային այգու սահադաշտում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial