Վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ. Ոստիկանություն

Վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ինչպես ներկայումս, այնպես էլ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն` վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ:

Միաժամանակ ոստիկանությունից հորդորում են այն անձանց, ում վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին կամ դրանից հետո, ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով դրանց փոխանակման համար չհերթագրվել նախատեսված ժամանակից շուտ:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial