Վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. 1 զոհ, 5 վիրավոր

Վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին. 1 զոհ, 5 վիրավոր

Հունվարի 30-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 36-ամյա ուղևոր Էմիլ Թամոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. «Մերսեդեսներից» մեկի ուղևորը, վարորդը, մյուսի երկու ուղևորները և «ԳԱԶելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial