Վրաստանում դաժանաբար սպանել են 8-ամյա աղջկան. Գորին փոթորկվել է. տեսանյութ

Վրաստանում դաժանաբար սպանել են 8-ամյա աղջկան. Գորին փոթորկվել է. տեսանյութ

2010 թվականին ծնված աղջիկը կորել է հոկտեմբերի 25-ին։ Ընտանիքը աղմուկ է բարձրացրել, երբ աղջիկը պարի դասընթացից հետո տուն չի վերադարձել, քաղաքում ակտիվ որոնողական աշխատանքներ են սկսել։ Աղջկա մարմինը հայտնաբերել են Լիախվի գետի մոտակայքում` տնից 50 մետր հեռավորության վրա գտնվող շուկայի հարևանությամբ։

Մահացածի պապը` Խվիչա Բերիաշվիլին, պատմել է, որ տեսել է մարմինը, երբ այն հայտնաբերել է ոստիկանությունը։ Նրա խոսքով` երեխայի ոտքերը կապված են եղել մետաղալարով, իսկ գլխին պոլիէթիլենային տոպրակ է եղել։
Ընտանիքը կարծում է, որ աղջկան խեղդել են։ Նրանք նաև ասում են, որ մարմնի վրա բռնության հետքեր կան։ ՆԳՆ-ն դեռ մանրամասներ չի հայտնում։
Առավոտյան ներքին գործերի փոխնախարար Կախա Դաբանաձեն հայտնել է, որ սպանության կասկածանքով ձերբակալել են նախկինում դատված 34-ամյա Ի.Ն.-ին։ Ինչ վերաբերում է սպանության դրդապատճառներին ու հանգամանքներին, դրանց մասին կհայտնեն ավելի ուշ։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով` կասկածյալին ձերբակալել են այն տանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։ ԶԼՄ-ների տվյալներով` այդ տանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում, և կասկածյալն այնտեղի բանվորներից մեկն է։ Դեպքի վայրում արյան հետքեր են հայտնաբերվել։
Քննություն է տարվում «անչափահասի կանխամտածված սպանություն» հոդվածով։ Տվյալ հանցագործությունը 13-17 տարի ազատազրկում է նախատեսում։
Քաղաքի բնակիչները պահանջում են խստորեն պատժել հանցագործին։

Նյութի աղբյուրը՝ SputnikArmenia:


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial