Քաղաքացին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 21:20-ին կապ է հաստատվել մոլորված քաղաքացի Քերն Թամիրիսի (1994 թ.) հետ և ճշտվել GPS կոորդինատները:
Փրկարարները Սևաբերդ գյուղում հանդիպել են մոլորված քաղաքացուն և տեղափոխել ՀՆՓԱԻ կենտրոն:
Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial