ԱԱԾ-ն՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին

ԱԱԾ-ն՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին

Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին փոխանցել էին, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial