Գիտնականները ճարպը վերափոխել են ոսկորների՝ ողնաշարի բուժման համար

Գիտնականները ճարպը վերափոխել են ոսկորների՝ ողնաշարի բուժման համար

Օստեոպորոզով (ոսկրերի փխրունությամբ) պայմանավորված ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքները լուրջ խնդիր են դառնում տարեցների համար։ Ճապոնացի գիտնականները մշակել են ոչ ինվազիվ (առանց վիրահատության) նոր մեթոդ, որը թույլ է տալիս վերականգնել ողնաշարի ոսկրային հյուսվածքը՝ օգտագործելով ճարպային հյուսվածքից ստացված բջիջներ։

Օսակայի Մետրոպոլիտեն համալսարանի գիտնականները իրականացրել են փորձեր առնետների վրա։ Նրանք ճարպային հյուսվածքից առանձնացված ցողունային բջիջները վերափոխել են ոսկրային բջիջների սֆերոիդների՝ դրանք համակցելով տրիկալցիում-ֆոսֆատի հետ։ Ստացված խառնուրդը կիրառվել է ողնաշարի կոտրվածքների բուժման համար։

Փորձի արդյունքներով՝

  • Կենդանիների մոտ ոսկրային հյուսվածքը դարձել է ավելի ամուր և արագ վերականգնվել է,

  • Ակտիվացվել են գեներ, որոնք պատասխանատու են ոսկրային բջիջների վերաճի համար։

Հետազոտողները նշում են, որ այս մեթոդը կարող է դառնալ խոստումնալից լուծում օստեոպորոզից առաջացած կոտրվածքների բուժման համար, քանի որ

  • ցողունային բջիջները հեշտությամբ են ստացվում ճարպային հյուսվածքից,

  • և դրանց օգտագործումը չի առաջացնում օրգանիզմի մերժում կամ սթրես։

Նախորդ ուսումնասիրություններում գիտնականները նաև ստեղծել էին «ոսկրերի վերականգնման սոսնձային ատրճանակ», որը թույլ է տալիս արագ ամրացնել կոտրված ոսկորները։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial