Դերասան Բրեդ Փիթը փոխել է իր իմիջն Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է People-ը։ Բրեդ Փիթին նկատել են մոխրագույն բեղերով։ Դերասանը հագած է եղել սպիտակ շապիկ, կապույտ կոճակներով վերնաշապիկով, մուգ տաբատ և բաճկոնով։ Արտաքին տեսքը համալրվել է Պանամայի գլխարկով և արևային ակնոցով:

Նա իր ոճը փոխել է ամուսնալուծության մասին հայտարարելուց անմիջապես հետո։

Դեկտեմբերի 31-ին People-ը հայտնել է, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել վերջնականապես ավարտելու իրենց ամուսնալուծության գործընթացը։ Ըստ լրագրողների՝ դերասաններն ամուսնալուծության փաստաթղթեր են ստորագրել դեկտեմբերի 30-ին։
Ջոլիի փաստաբան Ջեյմս Սայմոնի խոսքով՝ սա ընդամենը ութ տարի առաջ սկսված երկար իրավական գործընթացի մի մասն է։
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ունեն վեց երեխա՝ որդիներ՝ Մեդոքս Չիվանը, Պաքս Թիենը և Նոքս Լեոնը և դուստրերը՝ Զահարա Մարլին, Շիլո Նուվելը և Վիվիեն Մարչելինը։
