Խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող հարթակը՝ Cloudflare֊ը, խնդիր է ունեցել. Արթուր Պապյան

Խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող հարթակը՝ Cloudflare֊ը, խնդիր է ունեցել. Արթուր Պապյան

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը անդրադարձել է հայաստանյան  կայքերում առաջացած խնդիրներին:Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր 15:48 րոպեից աշխարհի խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող հարթակը՝ Cloudflare֊ը, խնդիր է ունեցել, որի հետևանքով հայաստանյան բազմաթիվ լրատվակայքեր, որոնք օգտվում էին Cloudflare-ից, անհասանելի էին դարձել։ Որոշ կայքեր մինչև այժմ լիարժեք չեն վերականգվել։

Վատն այն է, որ ըստ Cloudflare֊ի տարածած հաղորդագրության, իրենք դեռ «աշխատում են այս խնդրի ամբողջական ազդեցությունը հասկանալու և մեղմելու ուղղությամբ»։ Փիառի լեզվից մարդկային լեզու թարգմանելով՝ ես սրանից եզրակացնում եմ, որ իրենք նույնիսկ մինչև վերջ չեն հասկացել, ինչ պատճառով է խնդիրը եղել, որպեսզի հասկանան, թե դա ինչքան է տարածվել և ում վրա է ազդել։
Միջազգային լրահոսում արդեն հրապարակումներ կան, որոնցից կարելի է եզրակացնել, որ խնդիրը ազդել է անգամ X֊ի, Չատջիփիթիի և այլ խոշոր հարթակների վրա։
Նման պահերին հասկանում ես, թե ինչ աստիճանի մեծ է մեր՝ և առհասարակ ամբողջ աշխարհի, ինտերնետի կախվածությունը մի քանի հիպերկենտրոնացած, գերհսկա ենթակառուցվածք ապահովող ծառայություններից»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք. որ հայաստանյան գրեթե բոլոր լրատվական կայքերն անհասանելի են և հիմնականում գրեթե բոլոր կայքերի մոտ այս պատկերն է:

Կայքերը վերականգնվում են, որոշ ժամանակ անց կրկին առաջանում է խնդիրը:

Պատճառը Cloudflare-ում առաջացած խնդիրներ են:

Cloudflare-ի ներկայացուցիչները հաստատել են, որ լուրջ խափանումներ են առաջացել ամբողջ աշխարհում, որոնք թույլ չեն տալիս մուտք գործել կայքեր:

 

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial