Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի տակով հոսող գետում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին հայտնաբերվել է «Արգել» ՀԷԿ-ում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ա․ Բ․-ն է։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։
