Մոսկվայում հեռախոսային խաբեբաները 78-ամյա թոշակառուից հափշտակել են շուրջ 25 մլն ռուբլի։
Խաբեբաները նախ ուղարկել են հաղորդագրություն՝ ներկայանալով որպես հայտարարությունների հարթակ։ «Խնայողությունները պաշտպանելու» պատրվակով նրանք համոզել են կնոջը անցնել ուղարկված հղմամբ։
Այնուհետև իրեն Ռոսկոմնադզորի ներկայացուցիչ ներկայացնող անձը հայտնել է, թե իբր կոտրվել է նրա հաշիվը Գոսուսլուգի պետական ծառայությունների պորտալում։
Խուճապի մատնված կինը բանկից կանխիկացրել է գումարը և փոխանցել այն անձանց, որոնք ներկայացել են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ։
Իրավապահները կրկին զգուշացնում են քաղաքացիներին՝
- չանցնել կասկածելի հղումներով,
- չհաղորդել անձնական և բանկային տվյալներ,
- և գումար չփոխանցել անծանոթ անձանց՝ նույնիսկ եթե նրանք ներկայանում են պետական մարմինների անունից։
