Կրասնոյարսկում դիխլոֆոսից թունավորման հետևանքով չորս երեխաների մահվան գործով հայրը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2024 թ․ սեպտեմբերին՝ Կարմիր Սոպկա ավանում։ Ընտանիքի ընթրիքից հետո բոլորը տեղափոխվել էին վերակենդանացման բաժանմունք։ Երեք օրվա ընթացքում չորս երեխաներ՝ 13-ամյա տղան և երեք աղջիկներ (6, 11 և 12 տարեկան), մահացել էին դիխլոֆոսից թունավորման հետևանքով։Հաջողվել էր փրկել միայն ծնողների կյանքը։
Երկարատև քննությունից հետո հայրը ճանաչվել է մեղավոր՝ անզգուշությամբ մահ պատճառելու համար։ Փորձագետները պարզել են, որ նրա կողմից սփռված դիխլոֆոսը հայտնվել է սննդի և կենցաղային իրերի վրա, իսկ տունը պատշաճ կերպով չի օդափոխվել։ Դատարանը նրան դատապարտել է երկու տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով։
