Մեդիափորձագետ Արթուր Պապյանը անդրադարձել է հայաստանյան կայքերում առաջացած խնդիրներին:Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր 15:48 րոպեից աշխարհի խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող հարթակը՝ Cloudflare֊ը, խնդիր է ունեցել, որի հետևանքով հայաստանյան բազմաթիվ լրատվակայքեր, որոնք օգտվում էին Cloudflare-ից, անհասանելի էին դարձել։ Որոշ կայքեր մինչև այժմ լիարժեք չեն վերականգվել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք. որ հայաստանյան գրեթե բոլոր լրատվական կայքերն անհասանելի են և հիմնականում գրեթե բոլոր կայքերի մոտ այս պատկերն է:
Կայքերը վերականգնվում են, որոշ ժամանակ անց կրկին առաջանում է խնդիրը:
Պատճառը Cloudflare-ում առաջացած խնդիրներ են:
Cloudflare-ի ներկայացուցիչները հաստատել են, որ լուրջ խափանումներ են առաջացել ամբողջ աշխարհում, որոնք թույլ չեն տալիս մուտք գործել կայքեր:

