ԱՄՆ-ը քննարկում է  պատժամիջոցների մեղմացումը

ԱՄՆ-ը քննարկում է  պատժամիջոցների մեղմացումը

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ռուսական, իրանական և վենեսուելական նավթ ու նավթամթերք տեղափոխող «ստվերային նավատորմի» տանկերների նկատմամբ պատժամիջոցների հնարավոր մեղմացումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարին։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ քայլի նպատակն է նվազեցնել նավերի վարձակալության՝ ֆրախտի ռեկորդային բարձր սակագները, որոնց պատճառով ամերիկյան հում նավթը չափազանց թանկ է դարձել ասիական նավթավերամշակման գործարանների համար։

«Ստվերային նավատորմ» են անվանում այն նավերի ցանցը, որն օգտագործվում է նավթ և նավթամթերք տեղափոխելու համար՝ հաճախ շրջանցելով միջազգային պատժամիջոցների սահմանափակումները։ Այդ նավերի սեփականության կառուցվածքը, ապահովագրությունը և երթուղիները կարող են բարդացնել դրանց նկատմամբ վերահսկողությունը։

Պատժամիջոցների հնարավոր մեղմացման պայմաններն ու ժամկետները դեռևս հստակեցված չեն։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial