Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Ստամբուլում ռեկորդային անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ուրբաթ օրվանից Ստամբուլում սպասվում է հորդառատ անձրևների շարունակություն, իսկ շաբաթ օրը տեղումների քանակը կհասնի մոտ 60 միլիմետրի։

«Ստամբուլում տեղացած անձրևի քանակը ռեկորդային է քաղաքի ժամանակակից պատմության մեջ։ Միջին հաշվարկով՝ մեկ քառակուսի մետրի վրա մի քանի օրերի ընթացքում տեղացել է 261 միլիմետր անձրև»,- հայտնել է նահանգապետ Դավութ Գյուլը։

Քաղաքի մի շարք հատվածներում անձրևը շարունակվում է։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial