Կանադայում ականատեսները ֆիքսել են անսովոր տեսարան․ KitKat շոկոլադե սալիկների բեռնատարը շարժվել է «նախագահական» մակարդակի անվտանգության ուղեկցությամբ՝ չորս սև ամենագնացների պահպանությամբ։
Տեսանյութերն ու լուսանկարները արագ տարածվել են սոցիալական ցանցերում՝ առաջացնելով լայն քննարկումներ և հումորային մեկնաբանություններ։
Մարքեթինգային քայլ՝ իրական միջադեպից հետո
Պարզվել է, որ նախաձեռնությունը մարքեթինգային արշավի մաս է։ Այն դարձել է պատասխան քայլ վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ անհայտ անձինք առևանգել էին KitKat շոկոլադների 12 տոննա բեռ։
Ընկերությունը որոշել է իրավիճակը վերածել հանրային ուշադրություն գրավող արշավի՝ ցույց տալով, որ այս անգամ «բեռը հուսալի պաշտպանության տակ է»։
Nestlé ընկերությանը պատկանող KitKat բրենդը հաճախ է կիրառում ոչ ստանդարտ մարքեթինգային լուծումներ՝ հանրային հետաքրքրություն ստեղծելու համար։ Վերլուծաբանների կարծիքով՝ նման ակցիաները ոչ միայն բարձրացնում են բրենդի ճանաչելիությունը, այլև թույլ են տալիս բացասական միջադեպը վերածել դրական տեղեկատվական առիթի։
