Ամուրի մարզի ոստիկանությունը հայտնում է, որ Բելոգորսկի շրջանի Տոմիչի գյուղում չորս ուսանող բռնությամբ նստեցրել են ավտոմեքենա տեղացի տղամարդու, որը հաշմանդամ է, ծեծել և նրանից հափշտակել մոտ 25 հազար ռուբլի:
Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդները դեպքից հետո փախուստի են դիմել, սակայն շուտով հայտնաբերվել և ձերբակալվել են։
Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ «Ծեծով ավազակային հարձակում» և «Մարդու առևանգում» հոդվածներով։
